Էկոտուր 2024․նախագիծ

Ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատես
 Էկոտուր 2024
նախագիծ

Ամենամյա բնապահպանական նախագծերի ստուգատեսն ուղղված է կրթահամալիրում իրականացվող բնապահպանական կրթության արդյունքների ներկայացմանն ու ամփոփմանը։

Ստուգատեսի հիմնական ուղղություններն են․ 

  • Բնապահպանական կրթության կազմակերպումը ուսումնական ճամբարների ու ուսումնական ճամփորդությունների օրինակով,
  • Շահագրգիռ կազմակերպությունների հետ իրականացված համատեղ նախագծերի ներկայացում,
  • Սովորողների կողմից բնապահպանական խնդիրների ներկայացում,
  • Իրականացված ուսումնական նախագծերի ամփոփում,
  • Ոլորտի մասնագետների հետ բաց հանդիպումների կազմակերպում։

Ժամանակացույց
Աշխատակարգ, ժամանակացույց


Մարտի 1-ից  « Էկոտուր» 2024-ի շրջանակներում բնապահպանական խնդիրների ձևակերպում, նախագծերի մշակում, իրականացված նախագծերի ամփոփում։ Համագործակցային նախագծերի իրականացում։
Մարտի 22 Ջրային ռեսուրսների պահապանության միջազգային օր, հանդիպում «Մաքուր» բնապահպանական երիտասարդական նախաձեռնության կազմակերպիչների հետ։
Մարտի 25-29 բնապահպանական ուղղությամբ ճամբարների կազմակերպում
Ապրիլի 22՝ Երկրի օր, մասնախմբի հանրային գործունեության ներկայացում։
Ապրիլի 23 –24՝ իրականացված բնապահպանական ճամաբների արդյունքների ամփոփում
Մայիսի 2-ից Հունիսի 5-ը իրականացված նախագծերի ներկայացում։ Աշխատանքները ներկայացվում են  կլոր սեղան-քննարկումների տեսքով։ Հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, հետազոտական աշխատանքների պաշտպանություն։
Մայիսի 24-26՝ «Արևորդի» բնապահպանական ֆիլմերի փառատոնի մասնակցություն
Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր, « Էկոտուր» 2024-ի ամփոփիչ կլոր սեղան՝ արդյունքների ամփոփում:

Оставьте комментарий