Ծրագիր

2023-2024 ուսումնական տարում Աշխարհագրության հայրանագիտության ու բնապահպանության մասնախմբի աշխատանքները։  
 
Աշխարհագրության, բնագիտության ու հայրենասիրության մասնախումբը իր կազմում ներառում է աշխարհագրություն, հայրենագիտություն ու էկոլոգիա առարկաներ դասավանդողներին։  

Իրականացվող աշխատանքներ  

1. Մենթորական աշխատանքի համակարգում 

2. Մասնախմբում ընդգրկված  ուսուցիչների հետ սեմինարների կազմակերպում։ 

3. Առարկայական  ծրագրերի վերանայում ու հաստատում։ 

4. Աջակցություն ուսումնական նախագծերի կազման աշխատանքներին 

5. Կրթահամալիրի ուսումանական օրացույցին համապատասխան բնապահպանական օրացույցի կազմում ու դրանում ներառված աշխատանքների համակարգում: Ամենամյա ստուգատեսերի աշխատանքների աջակցում ու համակարգում 

6․ Դասընթացներին անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի և գրականության ներակայցում։  

7. Ուսումնական բնագավառին առնչվող նյութերի լրամշակում, համագործակցություն այլ ուսումնական լաբորատորիաների հետ։ 

8. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող հետազոտական աշխատանքներին։ 

9. Կրթահամալիրի մասնաժողովին անհրաժեշտ նյութերի ներկայացում։  

Կատարվող աշխատանքների պարզաբանումներ 

1. Կրթահամալիրում աշխատանքի դիմած ուսուցիչների, ինչպես նաև նոր առարկաներ դասավանդող, բայց կրթահամալիրի այլ օղակում աշխատելու փորձ ունեցող դասավանդողների հետ մենթորական աշխատանքի համակարգում՝ այդ թվում աշխարհագրության մոդուլի ներդրում 6-րդ դասարանի բնագիտության ծրագրում։ 

2. Կազմակերպվող սեմինարի պարապմունքների բովանդակությունը հրապարակվում է նախորոք՝ առնվազն երեք օր առաջ, որի ընթացքում ներկայացվում է դասավանդողների առաջիկա անելիքները, ամփոփվում են ավարտված նախագծերը, նախապատրաստում ենք կրթահամալիրի օրացույցով նախատեսված ստուգատեսերին: 

3. Քանի որ, ըստ պետական չափորոշչի մասնախմբում ընդգրկված առարկայական դասընթացները ներառված են տարբեր ուսումնական բնագավառների մեջ, առաջնային է դառնում դրանց վերհանումն ու իրականացումը։  

4․ Նախագծերի կազման աջակցությունը չի սահմանափակվում միայն մասնախմբում ընդգրկված դասավանդողների գործունեությամբ, այն նպատակ է հետապնդում ամենատարբեր ուսումնական նախագծերում, ճամբարներում, ուսումանական ճամփորդություններում բնապահպանական ու հայրենագիտական բաղադրիչների ներդրումը։  
5․ Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին տեղի է ունենում   բնապահպանական նախագծերի ամենամյա ամփոփիչ ստուգատես, որտեղ ներկայացվում են մեկ տարվա արդյունքներ։ Մասնախումբը պատասխանատվություն է կրում ստուգատեսի կայացման համար։  

6. Մասնախմբի կողմից սպասարկվող առարկաների դասընթացները արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական բազայի և համապատասխան մեդիագործիքների կիրառումը։  

7. Մանկավարժության լաբորատորիայի առաջարկով մասնախմբի դասավանդողների կողմից իրականացվում են բնագավառին առնչվող անհրաժեշտ մշակումներ։  

8․ Մասնախմբում ընդգրկված դասավանդողները ոչ միայն ղեկավարում են հետազոտական աշխատանքներ, որոնք վերաբերում են աշխարհագրությանը բնապահպանության ու հայրենագիտությանը, այլն նաև անհրաժեշտության դեպքում ցուցաբերում են մասնագիտական աջակցություն։  

9․ Մասնախմբի ղեկավարը պարբերաբար ներկայացնում է մասնախմբի գործունեության հաշվետվություններ, որտեղ արտացոլվում են  դասավանդողների կատարած աշխատանքների ամփոփումները։  

Մասնախմբի գործունեության հիմնական նպատակներն են  

· Առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացումը 

· Մեդաիմիջոցների օգտագործման ավելացումը ուսումնական դասապրոցեսում, Ուսումնական փաթեթների ստեղծումը  

· Ամենամյա ստուգատեսի տարածումն ու զարգացումը 

· Բնական միջավայրում իրականացվող դասընթացների ընդլայնումը 

·Ուսումնական ճամբարներում բնապահպանական-հայրենագիտական բաղադրիչի ավելացումը։